Կառավարության այսօրվա նիստի ավարտին վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղեկացրեց, որ հակաճգնաժամային ծրագրերով մինչև հիմա իրականացվել է 76 միլիարդ դրամի ֆինանսավորում։
Ըստ Փաշինյանի՝ այդ ծրագրերով շահառու են դարձել
- 26 հազար իրավաբանական անձիք,
- 1,1 միլիոն քաղաքացի։
Վարչապետը նաև տեղեկացրեց, որ բանկերն էլ իրենց հերթին վարկային արձակուրդ են տրամադրել 460 հազար շահառուի։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







