Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 05:09

Արտակարգ դրության ընթացքում էլեկտրոնային առևտուրն ավելացել է 3 անգամ

Արտակարգ դրության ընթացքում էլեկտրոնային առևտուրն ավելացել է 3 անգամ

Հայաստանում մարդիկ արտակարգ դրության ընթացքում 3 անգամ ավելի շատ են կատարել էլեկտրոնային առևտուր: Առևտրի այս եղանակը ոչ միայն բացառում է ՀԴՄ կտրոն չտպելու ռիսկերը, այլ նաև կանխում վարակի հնարավոր տարածումը՝ թղթադարամի, մետաղադրամի միջոցով: «Արմենպրես»-ի հետ զրույցում նշել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության փոխնախարար Ստեփան Ծատուրյանը:

Նա նկատել է՝ կարևոր է, որ երկուստեք՝ թե տնտեսավարողները, թե  քաղաքացիները նախընտրեն էլեկտրոնային եղանակով վճարում կատարելը, քանի որ ռիսկեր են նվազեցվում:

«Թե վարչապետը, թե կառավարության մյուս անդամները խրախուսում են, որ քաղաքացիներն առևտուր անելիս պահանջեն ՀԴՄ-ներ: Էլեկտրոնային առևտրի ժամանակ այդ խնդիրներն ավտոմատ կերպով դուրս են գալիս, ամբողջ շրջանառությունն էլեկտրոնային տարբերակով թափանցիկ ձևով երևում է»,-ասաց Ծատուրյանը:

Հարցին, թե պետությունն ինչ քայլեր է ձեռնարկում, որ կորոնավիրուսի իրավիճակի ավարտից հետո ևս էլեկտրոնային առևտրի մշակույթն արմատավորվի հասարակության մեջ՝ փոխնախարարը պաստասխանեց՝ դա կախված է նաև տնտեսավարողների մատուցած ծառայությունների որակից:

Փոխնախարարը նկատեց նաև, որ Հայաստանում բավականին շատ ունենք տեղական վճարային համակարգեր: «Մեր վերջին հարցումներով՝ նրանց ծավալները 2-3 անգամ ավելացել են: Միտումը գնում է նրան, որ մարդիկ նախընտրում են օգտվել օնլայն առևտրից, ուղղակի պետք է շեշտը դնել որակի վրա, որը կախված է տնտեսավարողների աշխատանքի կազմակերպման ձևից»,-ասաց Ծատուրյանը:

Փոխնախարարը նկատեց՝ թղթադրամից հրաժարվելու համար միջոցներ կան, դրանք հասանելի են գրեթե ամենուր՝ նաև նոր սերնդի հսկիչ դրամարկղային մեքենաների միջոցով, դրանք զինված են  քարտով վճարումներ ընդունելու հնարավորությամբ:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+