Արտակարգ դրության շրջանակներում սահմանափակումները վերացնելու հարցում կառավարության գործողությունները պետք է հավասարակշռված լինեն։ Այս մասին խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում նշեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը՝ անդրադառնալով համավարակի պայմաններում սահմանափակումների թուլացմանը:
Մելքումյանը նշեց, որ պետությունը չի կարող անվերջ փակ պահել տնտեսվարողների գործունեությունը: Ընդգծեց, որ չիրացվելու դեպքում կլինի սոցիալական ու տնտեսական կոլապս: Ըստ նրա՝ մյուս կողմից, եթե կորոնավիրուսով հիվանդների թիվը արագորեն աճի, ստեղծելով աղետալի իրավիճակ, անհրաժեշտ կլինի վերադառնալ նախնական սահմանափակումներին:
«Եթե թվերը լինեն այնպիսին, որ առողջապահական վտանգի առջև կանգնեն, նորից հետ կգնան սահմանափակումների: Պետք է բացել, հետո խստագույնս պահանջել գործատուներից ապահովել այն պայմանները, որոնք պետք են մարդկանց անվտանգության համար»,- նշեց Մելքումյանը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







