Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) ղեկավար Էդուարդ Հակոբյանն ասուլիսին հայտարարել է 2025 թվականի հունվարից սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում Հայաստանում հարկային եկամուտների և պետական տուրքերի աճի մասին:
Նրա խոսքով՝ դրանց ընդհանուր ծավալը կազմել է 2 տրիլիոն 13 միլիարդ դրամ՝ 246 միլիարդով ավելի, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում, ինչը 14%-ով տոկոսով գերազանցում է 2024 թվականի ցուցանիշը: Հակոբյանը նշել է, որ աճն ապահովվել է տնտեսական ակտիվությամբ և ՊԵԿ-ի վարչական աշխատանքի արդյունավետության բարձրացմամբ:
ՊԵԿ նախագահն ասել է, որ 9 ամիսների ընթացքում հարկ վճարողները լրացուցիչ հայտարարագրել են շուրջ 57 միլիարդ դրամ, ինչը 9 տոկոսով ավելի է, քան մեկ տարի առաջ: Աճում է նաև ստվերային տնտեսության դեմ պայքարի արդյունավետությունը՝ հայտնաբերվել է շուրջ 325 մլրդ դրամի ստվերային շրջանառություն, ինչը 97% -ով ավելի է նախորդ տարվա ցուցանիշից:
Հակոբյանը նշել է, որ հաշվարկային գործառնությունների շրջանառությունն աճել է 15%- ով, իսկ դուրս բերված գործառնությունների քանակը՝ 17%- ով:
Մանրամասն՝ տեսանյութում։




































