ՀՀ կառավարությունը հոկտեմբերի 23-ի նիստում հավանություն տվեց նախագծին, որով Հայկական ատոմային էլեկտրակայանի արդիականացման ծրագրի ֆինանսավորումը կավելանա։
Մասնավորապես, նոր նախագծով նախատեսվում է բյուջեից լրացուցիչ ուղղել մոտ 1 մլրդ դրամ (1 035 000 000 դրամ)՝ ծրագրի բնականոն ընթացքն ապահովելու համար։
Նախագծում հիշեցրել են, որ ընդհանուր 63,2 մլրդ դրամ բյուջետային վարկի շրջանակում մինչ այդ կնքվել են շուրջ 60,3 մլրդ դրամի պայմանագրեր, մնացորդը՝ 2,9 մլրդ դրամ։
2022-ին Հայաստանն ու Ռուսաստանը պայմանավորվել էին համատեղ աշխատանքային խումբ ստեղծել ատոմային և ոչ ատոմային էներգետիկայի ոլորտում ռազմավարական գործընկերության խորացման համար, մասնավորապես, ՀԱԷԿ-ի գործող էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման, Հայաստանում նոր միջուկային էներգաբլոկի կառուցման, գործող ԱԷԿ-ի ռադիոակտիվ թափոնների կառավարման շուրջ։
Կարդացեք նաև՝
ՀԱԷԿ-ի անվտանգ գործունեությունը ՀՀ համար ռազմավարական առաջնահերթություն է․ Փաշինյան
Կառավարությունն ստեղծել է ՓԲԸ, որն զբաղվելու է ատոմակայանի նոր մոդելի առաջարկությամբ․ ՏԿԵ նախարար
2026 թվականին կդիմենք գործող ատոմակայանի լիցենզիան 10 տարով երկարացնելու համար. Սանոսյան






































