Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը կանխատեսում է, որ 2025 թվականին Հայաստանի տնտեսական աճը կլինի մինչև 5%: Նման կերպ ՎԶԵԲ-ը բարելավել է Հայաստանի՝ 2025 թվականի ՀՆԱ-ի աճի իր կանխատեսումը նախկին 4,8%-ի դիմաց:
ՎԶԵԲ-ի կանխատեսմամբ՝ Վրաստանում սպասվում է 7% աճ, իսկ Ադրբեջանում՝ մինչև 2%: Ադրբեջանի դեպքում այս կանխատեսումներում նվազում է արձանագրվել՝ պայմանավորված էներգիայի գների անկայունությամբ և տարածաշրջանային աշխարհաքաղաքականությամբ:
Հայաստանի կառավարությունը սեպտեմբերի 25-ին հաստատել էր հաջորդ տարվա՝ 2026 թվականի պետական բյուջեի նախագիծը, որով տնտեսական աճը կազմելու է 5,4%:






































