Անցնել բովանդակությանը
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25
Երևան +11°
  • Երևան+11°
  • Գյումրի+4°
  • Վանաձոր+6°
  • Կապան+8°
  • Սևան+2°
  • 360.47 ▲ +0.12
  • 394.39 ▼ −0.70
  • 4.40 ▲ +0.01
  • 139.02 ▼ −0.08
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25 16:03

Մետաղադրամը ունի երկու երես. Խաչատրյանը՝ Կառավարության կատարողականի մասին

2019-ը դրական էր մակրոկայունության, ֆինանսական կայունության, մշակող արդյունաբերության և զբոսաշրջության բնագավառում արձանագրված դրական երկնիշ աճով: Այդ մասին ԱԺ-ում հայտարարեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանը՝ Կառավարության ծրագրի 2019-ի կատարողականի քննարկմանը:

Սակայն, ըստ պատգամավորի, մետաղադրամը ունի երկու կողմ: Նա ասաց, որ դրականը պետք է գնահատել, և այդ դրականը հիանալի ներկայացված է կառավարության զեկույցում։ Բայց դրան զուգահեռ, ըստ Խաչատրյանի, զեկույցում մետաղադրամի մյուս կողմը՝  այն է՝ բացասական միտուններն ու երևույթները ներկայացված չեն։ Խաչատրյանը որոշեց հիշատակել այդ բացասական զարգացումներից մի քանիսը։

Պատգամանավորն ընդգծեց՝ գյուղատնտեսության, կրթության կշիռը ՀՆԱ-ում նվազել է, իսկ ՏՏ ոլորտի՝ 2017-ի 3.3 տոկոսը՝ պահպանվել է, հանքարդյունաբերության ոլորտը աճել է 21 տոկոսով։

«Մեզ ոչ թե ուղղակի պետք է տնտեսական աճ, այլ պետք է կենսամակարդակի բարձրացում, տնտեսական զարգացում, որին կարող ենք հասնել արտադրողականության աճի բարձրացմամբ։ Մեզ պետք են կառուցվածքային այնպիսի փոփոխություններ, որում հնա-ն կունենա այնպիսի կառուցվածք, որում կգերակշռեն բարձր արտադրողականություն ունեցող ճյուղերը։

Մեր հիմնական խնդիրը ՏՏ ոլորտի մասնագետների պատրաստման մեջ է, տեխնոլոգիական համալսարանի ստեղծումն այլընտրանք չունի, առանց մասնագետների պատրաստման չենք կարող խոսել այդ ոլորտի զարգացման մասին, ուստի պետք է գտնել գումարներ այդ կառույցը ստեղծելու համար»,- դիմելով վարչապետին՝ ասաց պատգամավորը:

Ըստ պատգամավորի՝ մշակող արդյունաբերության աճին զուգընթաց ունեցել ենք 4 տոկոսանոց անկում գյուղատնտեսության ոլորտում։ Մենք պետք է արտահանումը համադրենք ներմուծման հետ, պնդեց նա՝ նշելով, որ ներկա փուլում ներմուծումը զգալիոն ավելի մեծ է քան արտահանումը, և մեզ չի հաջողվում զարգացնել արտահանումը։

Նրա դիտարկմամբ՝ Հայաստանը պետք է ունենա արտահանմանը միտված տնտեսություն, բայց դեռևս մնում ենք ներմուծող երկիր՝ ներմուծման ցուցանիշը նախորդ տարի կրկին գերազանցել է արտահանման ցուցանիշը: Օտարերկրյա ուղղակի ներհոսքի զուտ ներհոսքը 2019 թվականին այն կազմել է 48,1 միլիարդ դրամ, ինչը գրեթե կիսով չափ պակաս է 2017 թվականից։ Մասնավոր հատվածի պարտի բեռի ավելացումը, Խաչատրյանը համարեց իր ամենամեծ մտահոգությունը։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+