Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշը (ՏԱՑ) 2025 թվականի առաջին 7 ամիսներին 2024-ի հունվար-հուլիս ամիսների համեմատ աճել է 7%-ով, հայտնել են ՀՀ ֆինանսների նախարարությունից։
Գերատեսչության տվյալներով՝ 2025-ին 2024-ի առաջին 7 ամիսների համեմատ ամենամեծ աճը գրանցվել է ծառայությունների ոլորտում՝ կազմելով 10,6%։ 2025-ին առևտրաշրջանառությունն ավելացել է 3,9%-ով, շինարարությունը՝ 20,2%-ով։
Ամենամեծ նվազումը Ֆիննախն արձանագրել է արտահանման ոլորտում․ այն կազմել է 48,3%։ Արդյունաբերությունը նախորդ տարվա համեմատ նվազել է 9,8%-ով, ներմուծումը՝ 35,8%-ով։
Հուլիսին կառավարությունից հայտնել էին, որ 2025 թվականի հունիսին՝ նախորդ տարվա նույն ամսվա համեմատ, Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշի (ՏԱՑ) հավելաճը կազմել է 8,6%։






































