Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+6°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 07:54

Չունեմ այնպիսի տվյալ, որ ՀՀ-ում կա 550000 չգրանցված աշխատող․ Փաշինյան

Ես այդպիսի տվյալ չունեմ, որ Հայաստանում կա 550 հազար չգրանցված աշխատող։ Այս մասին այսօր՝ մայիսի 6-ին, ԱԺ-ում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով Վահե Էնֆիաջյանի հարցին, թե կառավարությունը ի՞նչ աջակցության ծրագիր է իրականացրել շուրջ 550 հազար չգրանցված և մոտ 70 հազար սփյուռքահայերի համար:

Վարչապետը հայտնեց, որ բոլոր դեպքերում կառավարությունը մի քանի ծրագրով թիրախավորել է նաև չգրանցված աշխատողներին, օրինակ կոմունալ վճարների փոխհատուցման, անչափահաս երեխաներին, կամ հղիներին աջակցելու միջոցով՝ չնայած նրան, որ չգրանցված աշխատողին նույնականացնելը բարդ է։

«Մենք մեղավոր չենք, որ չգրանցված աշխատողը գրանցված է։ Կորոնավիրուսի ճգնաժամը ևս մեկ անգամ վերահաստատեց, որ կա համընդհանուր հայտարարագրման մեխանիզմի անհրաժեշտություն։  Եթե ունենայինք համընդհանուր հայտարարագրման համակարգ, կտեսնեինք, թե ովքեր են այն քաղաքացիները, որոնց եկամուտը ամսական մինչև 50 հազար է, 100 հազար է, 1 մլն և ավելի է: Եվ այդ մի գործիքի կիրառմամբ՝ հիմա ես ստիպված չէի լինի ասել՝ 20 հազար դրամ ավել գումար ենք փոխանցել, հանեք, տվեք ձեր կարիքավոր հարևանին»:

Էնֆիաջյանը նշեց, որ իր տվյալները վերցված են տարբեր պաշտոնական աղբյուրներից, մասնավորապես կա նաև 30 հազար ծայրահեղ աղքատների տվյալները:

Պատգամավորը հիշեցրեց վարչապետի այն միտքը, որ աղքատության հիմնական պատճառը, աշխատանքն ու կրթությունն է և հրապարակեց մի քանի վիճակագրական տվյալներ, ըստ որոնց, Հայաստանում կրթության համար հատկացվում է ՀՆԱ-ի 2.8 տոկոսը, այն դեպքում, երբ Վրաստանում և Ռուսաստանում հատկացվում է 3.8 տոկոս, Թուքիայում՝ 4.4 տոկոս, Իրանում՝ 3.4 տոկոս և Ադրբեջանում՝ 3 տոկոս: Էնֆիաջյանը խնդրեց վարչապետին մեկնաբանել այդ ցուցանիշները:

Նիկոլ Փաշինյանը նկատեց, որ կարող է խոսել ֆինանսավորման դինամիկայից և ընթերցեց իր հրապարակած ձեռքբերումների 100 փաստերի գրքույկը:

«2020 թվականին, կրթության ոլորտին ուղղվող ծախսերը 2017 թվականի համեմատ ավելացել են 30 տոկոսով, 2018-ի համեմատ՝ 32 տոկոսով, 2019-ի համեմատ աճել են 14 տոկոսով՝ կազմելով 161.1 մլրդ դրամ»,- պատասխանեց վարչապետը և հայտարարեց, որ չի գտնվի մի երկիր, որը մեկ տարվա մեջ 30 տոկոսով ոլորտի ֆինանսավորումն ավելացրած լինի:

ԱԺ-ում կառավարության անդամներից ուղղեցին, որ երկու տարվա մեջ է ապահովվել այդ տոկոսը, որից հետո վարչապետը ճշտեց իր միտքը և նկատեց, որ այդ բարձր տոկոսը վատ օրից է, քանի որ նախկին բազան է ցածր եղել:

«Մյուս տարի 40 տոկոս կավելացնենք, եթե գործերը լավ լինի»,- խոստացավ Նիկոլ Փաշինյանը:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+