Մինչև 2050 թվականը պլամնավորում ենք, որ Հայաստանում տնտեսության առաջատար ճյուղը կլինի ոչ թե մշակող արդյունաբերությունը, այլ այն ճյուղը, որը գոյություն չունի ՀՀ-ում և կապված է տեխնոլոգիաների հետ։ Այս մասին այսօր Ազգային ժողովում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ապագայի տնտեսությանը։
«Հիմա աշխարհի առաջատար ընկերությունները տեխնոլոգիականներն են, բայց 1980-ական թվականներին ապագայի տնտեսություն պլանավորելիս ոչ ոք չգիտեր այդ մասին կամ գոնե մեզ այդ մասին չէին ասում։ 2050 թվականին Հայաստանում տնտեսության առաջատար ճյուղը կլինի այլ այն ճյուղը, որը գոյություն չունի ՀՀ-ում և կապված է տեխնոլոգիաների հետ։ Այդ ճյուղն անվանում ենք պայմանականորեն «տեխնոլոգիական ճեղքման երևույթներ», որոնք հենվելու են Հայաստանի գիտական և տեխնոլոգիական առաջընթացի վրա»,- նշեց վարչապետը։
Ինչ վերաբերում է այսօրվան, նա կարևորեց գյուղատնտեսական արտադրանքի մշակումը, քանի որ հիմա կառավարությունը մեծ տեմպով վարկավորում է գյուղատնտեսությանը։ Արդյունքում ստացվելու է բերք, որի հետ պետք է աշխատել, մշակել։ Բերք ստանալը մեկ խնդիր է, դրա իրացումը՝ մեկ այլ, կարծում է կառավարության ղեկավարը։
«Ասել, թե այսօր ինչպիսին կլինի գինու, կոնյակի շուկան աշնանը՝ բարդ կլինի։ Դրա համար հարցը մեր ուշադրության կենտրոնում է՝ առաջարկում ենք հարցի փուլային լուծում։ Եկեք այժմ լուծենք բերքի ստացման, այնուհետ մթերման և իրացման խնդիրը, եթե պարզվի այդպիսիք կան։ Պետք է մեր առողջ ընկերութուններին աջակցենք»,- նշեց վարչապետը՝ հավելելով, որ վերջին տարիներին իրեն զարմացրել է հայ գործարարների տաղանդը, ովքեր և կհաղթահարեն այս ճգնաժամը։
«Կառավարության խնդիրն է չխանգարել նրանց ճգնաժամի հաղթահարման գործում»,- եզրափակեց Փաշինյանը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







