Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 03:28

«Տնտեսությունը դարձնենք ավելի քիչ խոցելի դրսի ազդեցություն ունեցող գործոններից»

«Տնտեսությունը դարձնենք ավելի քիչ խոցելի դրսի ազդեցություն ունեցող գործոններից»

Օգտագործելով բոլոր հնարավորությունները, որոնք թույլ կտան ունենալ հավասարակշռված էներգետիկ համակարգ` մենք պետք է նաև մեր տնտեսությունը դարձնենք ավելի քիչ խոցելի դրսի ազդեցություն ունեցող գործոններից։ Այս մասին նշել է Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը «Ազատության» «Ֆեյսբուքյան ասուլիսի» ժամանակ։

Պատասխանելով օգտատերերից մեկի հարցին գազի գնի հնարավոր վերանայման հետ կապված՝ նախարարն ասել է.  «Գազի գնի թանկացումը միշտ էլ դժվարություններ ստեղծող է, որովհետև նա ծախսային գործոն է տնտեսության համար և բնակչության հիմնական սպառման տեսակներից մեկն է, այնպես որ մշտապես գազի գնի փոփոխությունները լինելու են մեր կողմից, հասարակության կողմից ամենից շատ քննարկվող թեմաներից մեկը, ընդհանրապես տնտեսությունն է այդպիսին, բոլոր ռեսուրսներն են ժամանակի մեջ ունենում գնի փոփոխություններ, և մենք մի դեպքում ավելի շատ ուշադիր ենք, ավելի շատ ենք նկատում դա:

Օգտագործելով բոլոր հնարավորությունները, որոնք թույլ կտան ունենալ հավասարակշռված էներգետիկ համակարգ` մենք պետք է նաև մեր տնտեսությունը դարձնենք ավելի քիչ խոցելի դրսի ազդեցություն ունեցող գործոններից, այսինքն` եթե արևի, քամիների ռեսուրսը կարողանանք ավելի շատ օգտագործել, ավելի քիչ կախված կլինենք նաև գազի և այդ եղանակով էլեկտրամատակարարման գնի փոփոխություններից»:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+