Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+6°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 07:49

«Արդշինբանկը» հայտ է ներկայացրել Մալթայի HSBC բանկի ձեռքբերման համար

«Արդշինբանկը» հայտ է ներկայացրել Մալթայի HSBC բանկի ձեռքբերման համար

Հայկական «Արդշինբանկը» հաստատել է HSBC Malta-ում 70% բաժնեմաս ձեռք բերելու նպատակով հայտ ներկայացնելու մասին տեղեկությունները՝ նշելով, որ «բավականին վստահ» է գործարքի հաջող ավարտի հնարավորության վրա։ Բանկը Times of Malta-ին տված հարցազրույցում է հաստատել հայտի դիմելու մասին տեղեկությունը:

«Ներկայումս հանդիսանում ենք HSBC Malta-ում 70% բաժնեմասի գնման հավակնորդներից մեկը։ Արդեն ներկայացրել ենք մեր առաջարկը»,- ասել է բանկի վարչության փոխնախագահ Դավիթ Սարգսյանը։

Նրա խոսքով՝ այժմ որոշումը HSBC Continental Europe-ինն է, որը մալթայական բանկի հիմնական բաժնետերն է։

Սարգսյանը վստահություն է հայտնել, որ «Արդշինբանկը» կդառնա նախընտրելի գնորդ՝ հիշեցնելով 2024 թվականի նոյեմբերին ավարտված HSBC Armenia-ի ձեռքբերման գործարքի մասին։ Նա հավելել է, որ բանկը վաղուց էր հետաքրքրված Մալթայով ու օգտվել է հնարավորությունից, երբ նախորդ տարվա սեպտեմբերին HSBC Malta-ն հայտարարել էր երկրից դուրս գալու ծրագրերի մասին։

Եթե գործարքը կայանա, սա կլինի ոչ միայն «Արդշինբանկի» առաջին քայլը Հայաստանի սահմաններից դուրս, այլև դրա մուտքը Եվրամիության շուկա։

«Արդշինբանկը» հանդիսանում է Հայաստանի խոշորագույն ֆինանսական կառույցներից մեկը՝ շուրջ 20% շուկայական մասնաբաժնով, ավելի քան 400 000 հաճախորդով և 2024-ին արձանագրած 338 մլն դոլար շահույթով։ HSBC Malta-ն ձեռք բերելու «Արդշինբանկի» մտադրության մասին լրատվամիջոցները հայտնել էին հուլիսի 14-ին։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+