Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 06:42

Ռուսաստանում խստացրել են զուգահեռ ներմուծման կանոնները

Ռուսաստանում խստացրել են զուգահեռ ներմուծման կանոնները

Ռուսաստանում ընդունվել է օրինագիծ, որը խստացնում է, այսպես կոչված, զուգահեռ ներմուծման կանոնները, այսինքն՝ ապրանքների ներմուծումն առանց ապրանքային նշանի իրավատերերի թույլտվության, հայտնում է «Կոմերսանտ»-ը։

Փաստաթղթի համաձայն՝ իրավատերերը կկարողանան փոխհատուցում պահանջել ապրանքի կրկնակի արժեքի չափով։ Բացի այդ, ավելացվել են արտոնագրային իրավունքի խախտման համար սահմանվող առավելագույն տուգանքները՝ 5-10 միլիոն ռուբլի։ Խախտողների հարցով զբաղվելու են ռուսական դատարանները։

Դատարանները կկարողանան նաև հաշվի առնել, թե արդյոք ընկերություն-իրավատերը լքե՞լ է ռուսական շուկան և որքանո՞վ է համարվում «ոչ բարեկամական»։ Ըստ կայքի՝ սա համահունչ է վերջին ամիսների հռետորիկային, որի նպատակն ազգային շահերի պաշտպանությունն է միջազգային մեկուսացման պայմաններում։

Քննադատների կարծիքով՝ այս նախաձեռնությունը կարող է խոչընդոտներ ստեղծել զուգահեռ ներմուծմամբ զբաղվող ռուս գործարարների համար և մեծացնել օտարերկրյա ընկերությունների ազդեցությունը։ «Կոմերսանտ»-ին իրավաբան Անատոլի Սեմյոնովն ասել է՝ օրինագիծը, փաստորեն, թույլ է տալիս օտարերկրյա իրավատերերին ընտրովի կերպով սահմանափակել իրենց ապրանքների ներմուծումը Ռուսաստան՝ ելնելով սեփական շահերից։

«Կոմերսանտ»-ը գրում է, որ գործարարները մտահոգված են, թե օրենքը կարող է բարդացնել բիզնեսի գործունեությունը շուկայում և սահմանափակել ռուս սպառողների հասանելիությունն արտասահմանյան ապրանքներին։

Հայաստանը համարվում է զուգահեռ ներմուծման ճանապարհով Ռուսաստան ապրանքներ մատակարարող առաջատար երկրներից մեկը՝ Թուրքիայի, ԱՄԷ-ի և Ղազախստանի հետ միասին, ինչպես թեմայի վերաբերյալ իրենց աշխատանքում նշել են Պլեխանովի անվան ՌԷՀ-ի տնտեսագետները։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+