ԱԺ-ն այսօր առաջին ընթերցմամբ ընդունեց կառավարության կողմից ներկայացված Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և Նորմատիվ իրավական ակտերի մասին ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը: Կողմ քվեարկեց 82, դեմ՝ 12, ձեռնպահ՝ 14 պատգամավոր:
Կառավարության կողմից ներկայացված Աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին և Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունվեց 92, դեմ՝ 0, ձեռնպահ՝ 18 ձայներով:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







