Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 04:34

Պետք է ներգրավել մոտ 260 մլրդ դրամ լրացուցիչ պարտքային միջոցներ․ Ջանջուղազյան

Պետք է ներգրավել մոտ 260 մլրդ դրամ լրացուցիչ պարտքային միջոցներ․ Ջանջուղազյան

ՀՀ կառավարությունը Ազգային ժողովի քննարկմանն է ներկայացրել 2020 թվականի պետական բյուջեի մասին օրենքում փոփոխությունների նախագիծ, որով, ըստ էության, նախատեսվում է համավարակի տնտեսական ազդեցությունը մեղմելու համար ներգրավել մոտ 260 մլրդ դրամ լրացուցիչ պարտքային միջոցներ:

«Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում փոփոխություն և  լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը ԱԺ ապրիլի 27-ի արտահերթ նիստում ներկայացրեց ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը:

Նա նշեց, որ 2020 թվականի բյուջեի մասին օրենքով հաստատվել  են բյուջետային այն ցուցանիշները, որոնց հիմքում ընկած էր տնտեսական աճի 4․9 տոկոս։ Բյուջետային շրջանակը կազմված էր այդ տրամաբանությամբ։ Առաջարկվող նախագծով ենթադրվում է, որ կունենանք 2 տոկոս անկում։

Ջանջուղազյանն ընդգծեց, որ նախագծի նպատակը համարժեքորեն համավարակի ազդեցությանը հակադրյալներ ստեղծելն է, քանի որ արտաքին շոկերն իրենց ազդեցությունն են ունեցել  նաև Հայաստանի տնտեսության վրա։ Նախարարը նշեց, որ միջագային շուկաներում ապրանքների գները  և դրանց անկումը ևս իրենց ազդեցությունն են ունեցել։ Գործընկեր երկրներում, միություններում  տնտեսական աճը դանդաղում է, կան հրապարակումներ, որոնց համաձայն՝ տնտեսության անկում է կանխատեսվում։ Արժույթի միջազգային հիմնադրամի վերջին տեղեկատվության համաձայն՝ այն գնահատվում է շուրջ 3 տոկոս։ Նախարարի խոսքով՝ այն իր ազդեցությունն է ունենում գործընկեր երկրներում և չի կարող անհաղորդ լինել Հայաստանի տնտեսության համար։

«Հայաստանի դեպքում, հաշվի առնելով սերտ կապը և ռազմավարական նշանակության  համագործակցությունը Ռուսաստանի հետ, նաև ռուսական ռուբլու արժեզրկումը, չի կարող  չդիտարկվել որպես  արտաքին ցնցում»,- ասաց Ջանջուղազյանը։ Նա նշեց՝ ակնկալվում է, որ տնտեսության վրա ազդեցությունն ակնհայտ կլինի արտահանման կրճատումների, դրամական փոխանցումների ներհոսքի նվազման առումով, տուրիզմի կրճատումը նույնպես անխուսափելի համարեց։ Ֆինանսների նախարարն ընդգծեց՝ մեր երկրի տնտեսության վրա գործնականում բոլոր ոլորտների վրա առաջարկի ու պահանջարկի շոկն իր ազդեցությունը թողնում է։

Ներքին սահմանափակումները ևս իրենց ազդեցությունն են ունեցել երկրների տնտեսության վրա: «Ներքին սահմանափակումների գնահատականը Հայաստանում մոտավորապես 2-2.4 տոկոսային կետ է՝ համախառն ներքին արդյունքի իրական աճի կորստի չափով: Հաշվի առնելով ներքին և արտաքին շոկերի առկայությունը՝ ներկայացված նախագծի հիմքում դրված սցենարի գնահատականն այն է, որ մենք կունենանք 2 տոկոս անկում: 2020 թվականի բյուջեի մասին օրենքով հաստատվել են բյուջետային այն ցուցանիշները, որոնց հիմքում ընկած էր տնտեսական աճի 4.9 տոկոս մեծության կանխատեսում»,-ասաց Ջանջուղազյանը:

Նախարարը նշեց՝ ըստ էության մոտ 150 մլրդ դրամանոց փաթեթ է առաջարկվում հավանության արժանացնել, որտեղ 25-ական մլրդ դրամ ենթադրվում է, որ պայմանական բաժանմամբ կօգտագործվեն ընթացիկ իրացվելիության խնդրի լուծման նպատակով և սոցիալական խնդիրները մեղմելու համար: Ենթադրվում է, որ մոտ 80 մլրդ դրամ կօգտագործվի տնտեսական երկարաժամկետ զարգացմանն ուղղված ծրագրերի ֆինանսավորման և մոտ 20 մլրդ դրամ պահուստային միջոցներ վերաբաշխելու համար:

«Այս սցենարի ներքո լրացուցիչ ֆինանսավորման կարիքը կամ պարտք ներգրավելու կարիքը գնահատվում է մոտ 260 մլրդ դրամ, որովհետև այսպիսի տնտեսական անկման կանխատեսումը ենթադրում է նաև համախառն ներքին արդյունքի անվանական մեծության նվազման կանխատեսում, և ակնկալվում է, որ 7 տրիլիոն 95 մլրդ դրամի փոխարեն այն կլինի 6 տրիլիոն 485 մլրդ դրամ: Համապատասխանաբար, այն կգեներացնի ոչ թե 1 տրլն 602 մլրդ դրամ հարկային եկամուտներ, ինչպես կանխատեսվում էր, այլ 1 տրլն 433 մլրդ դրամ կամ մոտ 169 մլրդ դրամով պակաս, քան ի սկզբանե ծրագրավորված էր»,-ասաց Ջանջուղազյանը:

Սցենարի շրջանակում մոտ 169 մլրդ դրամ հարկային եկամուտների՝ ծրագրվածից ցածր կատարում է կանխատեսվում: Դա նշանակում է, որ այլ հավասար պայմաններում պակասուրդը կկազմի 324 մլրդ դրամ, որը կկազմի կանխատեսվող ՀՆԱ-ի 5 տոկոսը:

Ծախսերը կպահպանվեն գրեթե նույն մակարդակի: «Որպեսզի այդ պակասուրդը ֆինանսավորվի, անհրաժեշտ է, ըստ էության, բյուջեով նախատեսվածից 2 անգամ ավելի ներգրավել պարտքային միջոցներ: Եվ ներկայացված 150 մլրդ դրամանոց փաթեթի ֆինանսավորումը և պակասուրդի ֆինանսավորումը միասին կպահանջեն մոտ 260 մլրդ դրամ լրացուցիչ պարտքային միջոցներ: Այդ նպատակով առաջարկվում է այս տարվա բյուջեում փոփոխություն»,-ասաց նախարարն ու հավելեց՝ այս ճգնաժամը գնահատվում է որպես աննախադեպ:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+