Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 05:00

Կառավարությունն առաջարկում է փոփոխություններ կատարել 2020 թվականի պետբյուջեում

ՀՀ կառավարությունը հանդես է եկել «Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում փոփոխություն և  լրացումներ կատարելու մասին նախաձեռնությամբ։

Նախագծով առաջարկվում է թույլատրել ՀՀ կառավարությանը 2019 թվականի դեկտեմբերին Չինաստանում բռնկված և կարճ ժամանակահատվածում տարբեր երկրներում տարածված և 2020 թվականի մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից որպես պանդեմիա ճանաչված Կորոնավիրուսային վարակի (2019n-CoV) դեմ պայքարի, հիվանդության հետևանքների չեզոքացման և վերացման նպատակով փոփոխություններ կատարել Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեում` ապահովելով հիվանդության դեմ պայքարի համար անհրաժեշտ գործիքակազմով: Նախատեսվում է համաճարակի դեմ պայքարի ու դրա հետևանքների վերացման նպատակով Կառավարությանը պետական բյուջեի ծախսերում ներքին վերաբաշխումներ (կրճատումներ և ավելացումներ) կատարելու լիազորություն վերապահել։

Առաջակվում է Կառավարության որոշումների հիման վրա բյուջետային վերաբաշխումներ կատարելիս գերազանցել «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված սահմանաչափերը, Կառավարության որոշումների հիման վրա Կառավարության պահուստային ֆոնդից հատկացումներ կատարելիս գերազանցել «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 19-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված սահմանաչափը:

Վիրուսի ինտենսիվ տարածումը հղի է լուրջ տնտեսական հետևանքներով թե՛ միջազգային, թե՛ տեղական մասշտաբով: Տնտեսական աճերի, բորսային ապրանքների միջազգային գների, մասնավորապես` նավթի և մետաղների գների անկման գնահատականները` մարտի սկզբի գնահատականների համեմատ, ապրիլին շատ ավելի վատատեսական են: Հիմնական ռիսկերն են` խորը անկումը և դանդաղ վերականգնումը:

Արտաքին ռիսկերն ազդելու են ՀՀ տնտեսության վրա նշյալ սցենարներով՝

Արտահանման հավանական կորուստներ (համաշխարհային մետաղակական և  ոչ մետաղական գների և արտաքին պահանջարկի նվազման հետեւանքով),

  • Դրամական փոխանցումների ներհոսքի հավանական կորուստներ (ՌԴ-ում տնտեսական աճի նվազմամբ պայմանավորված աշխատողների դրամական եկամուտների կրճատման, ռուսական ռուբլու արժեզրկման, ինչպես նաև ՌԴ սահմանների փակման հետևանքով),
  • Զբոսաշրջության հավանական կարուստներ (կորոնովիրուսի տարածման բացասական հետևանքներից խուսափելու նպատակով միջազգալին զբոսաշրջիկների թվի կրճատման և տարատեսակ միջոցառումների հետաձգման հետևանքով),
  • Ռուսական ռուբլու արժեզրկմամբ պայմանավորված հայկական շուկայում ռուսական ապրանքների էժանացման հետևանքով ՀՀ ներմուծման ծավալների աճի հաշվին հնարավոր կորուստներ (ՌԴ գնաճի վերաբերյալ գնահատականների բացակայությամբ պայմանավորված այդ գործոնը հաշվի չի առնվել):
  • Ներմուծման կրճատման ՀՆԱ-ի վրա դրական ազդեցությունը (նավթի համաշխարհային գների նվազման ազդեցությունը ՀՀ տնտեսության վրա սկսել է առարկայանալ` նավթի մանրածախ գների անկման տեսքով):

ՀՀ կառավարության կողմից կորոնավիրուսի հաղթահարման համար կիրառվող ներքին սահմանափակումների ՀՀ տնտեսության վրա ունեցել են հետևյալ ազդեցությունը`

  • Արդյունաբերության ճյուղի նվազում` հիմնականում մշակող արդյունաբերության, այդ թվում` սննդամթերքի և խմիչքների արտադրության ու էլեկտրաէներգիայի մատակարարման նվազման հետևանքով (բացառությամբ բնակչությանը մատակարարվող էլեկտրաէներգիայի մատակարարման ծավալների),
  • Ծառայությունների ճյուղի նվազում` մասնավորապես, առևտրի, փոխադրումների, կացության և հանրային սննդի, ֆինանսական և ապահովագրական գործունեության, զբոսաշրջության, ինչպես նաև մշակույթ, զվարճություններ և հանգիստ ու սպասարկման այլ ծառայությունների ծավալների նվազման հետևանքով:

Վերոնշյալ բացասական գործոնները պետական բյուջեի վրա ունեցել են ազդեցություններ, որոնք են՝

Հարկեր/ՀՆԱ հարաբերակցության կրճատում: Պատմական տվյալները ցույց են տալիս, որ տնտեսական անկման պայմաններում հարկային եկամուտները նվազում են ավելի շատ քան ՀՆԱ-ն, հետևաբար տեղի է ունենում նաև հարկեր/ՀՆԱ-ի անկում: Նոր կորոնավիրուսի պատճառով առաջացած ներքին և արտաքին բացասական գործոնների ազդեցությամբ սպասվում է նաև հարկեր/ՀՆԱ հարաբերակցության նվազում:

Անվանական ՀՆԱ-ի կրճատման հետևանքով կնվազեն հարկային եկամուտները: 2020 թվականին անվանական ՀՆԱ-ն պետական բյուջեի հիմքում դրված ՀՆԱ-ի նկատմամբ կլինի ավելի ցածր: Հաշվի առնելով նաև հարկեր/ՀՆԱ-ի կրճատումը, 2020թ.-ին սպասվում է հարկային եկամուտների զգալի նվազում:

Պետական բյուջեի պակասուրդի և պետական պարտքի աճ: Այս պարագայում, պետական բյուջեով նախատեսված ծախսերը, ինչպես նաև ՀՀ կառավարության կողմից տնտեսական աջակցության հավելյալ միջոցառումներն իրականացնելու համար կառաջանա լրացուցիչ ֆինանսավորման կարիք: Արդյունքում պետական բյուջեի պակասուրդը կաճի և անհրաժեշտություն կառաջանա ներգրավել նաև պետական պարտք ներքին ևարտաքին աղբյուրներից:

ՀՀ տնտեսությունում ներկայումս կիրառվող սահմանափակումների և արտաքին աշխարհից ներթափանցող ռիսկերի, ինչպես նաև ՀՀ կառավարության կողմից այդ զարգացումներին հակազդելու համար կիրառվող 150 մլրդ աջակցության փաթեթների ազդեցության արդյունքում գնահատվել է, որ 2020 թվականին իրական ՀՆԱ-ն կնվազի շուրջ 2 տոկոսով:

Տնտեսական անկման պայմաններում, գնահատվել է, որ 2020թ.-ին հարկային եկամուտները պետական բյուջեի սցենարի համեմատ կնվազեն մոտ 169.1 մլրդ դրամով: Արդյունքում, անփոփոխ պահելով ծախսերի մակարդակը ևներառելով 150 մլրդ դրամ տնտեսության օժանդակության փաթեթները, պետական բյուջեի պակասուրդը կաճի` հասնելով ՀՆԱ-ում 5.0%-ի, իսկ պետական բյուջեի լրացուցիչ ֆինանսավորման կարիքը կկազմի շուրջ 260 մլրդ դրամ:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+