ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ակնարկել է, որ Իրանի միջուկային բանակցությունների վերաբերյալ առաջիկա օրերը կարող են արդյունավետ լինել, հաղորդում է AP-ն:
Նա նաև տեղեկացրել է, որ «լուրջ առաջընթաց» է արձանագրվել այդ բանակցություններում:
«Մենք շատ, շատ լավ բանակցություններ ենք ունեցել Իրանի հետ»,- Հյուսիսային Նյու Ջերսիում լրագրողների հետ զրույցում հավելել է Սպիտակ տան ղեկավարը:
Երկու երկրները քննարկում են, թե ինչպես սահմանափակել Իրանի միջուկային ծրագիրը՝ փոխարենն ԱՄՆ-ի կողմից Իսլամական Հանրապետության դեմ սահմանված որոշ տնտեսական պատժամիջոցների մեղմացմամբ։
Իրանն ու ԱՄՆ-ն Հռոմում մայիսի 23-ին անցկացրել էին Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների հինգերորդ փուլը: Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին կարծիք էր հայտնել, որ բանակցությունների արդյունքում «ամերիկյան կողմն սկսել է շատ ավելի լավ հասկանալ Իրանի դիրքորոշումը»:






































