Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման երրորդ միջոցառումից օգտվելու համար ստավել է ավելի քան 1200 հայտ, որից 350-ը մերժվել է, իսկ 461-ը՝ հաստատվել։ Ստացվող հայտերի մեջ առաջին տեղը զբաղեցնում է մշակող արդյունաբերությունը։ Այս մասին այսօր՝ ապրիլի 27-ին, Կառավարության մամուլի կենտրոնում հրավիրված ասուլիսին ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նաիրա Մարգարյանը՝ պատասխանելով Armenia Today-ի հարցին, թե ո՞ր ՓՄՁ-ներից են առավել մեծ թվով հայտեր ստացվում և որքա՞ն հայտ է մերժվել և որքա՞նը հաստատվել։
«Մեզ համար ուրախալի փաստ է, որ առավել մեծ թվով հայտեր ստացվում են մշակող արդյունաբերության ձեռնարկություններից, այնուհետև հանրային սննդի, զբոսաշրջության և մյուս ոլորտների ՓՄՁ-ների հայտերն են»,- ասաց Մարգարյանը։
Փոխնախարարի խոսքով՝ գիտելիքահեն ու ռեսուրսահեն և բիզնեսպրոցեսների տեսանկյունից բարդ կազմակերպվող բիզնեսը ինչպիսին է մշակող արդյունաբերությունը փորձում է լուծումներ գտնել , չկորցնես աշխատակիցներին և ստեղծած ողջ ռեսուրսային բազան։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







