Անցնել բովանդակությանը
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25
Երևան +11°
  • Երևան+11°
  • Գյումրի+4°
  • Վանաձոր+6°
  • Կապան+8°
  • Սևան+2°
  • 360.47 ▲ +0.12
  • 394.39 ▼ −0.70
  • 4.40 ▲ +0.01
  • 139.02 ▼ −0.08
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25 16:29

Չինաստանն ԱՄՆ-ին պատասխանել է 34 տոկոս հայելային մաքսատուրքերով

Չինաստանն ԱՄՆ-ին պատասխանել է 34 տոկոս հայելային մաքսատուրքերով

Չինաստանի ֆինանսների նախարարությունը հայտարարել է ապրիլի 10-ից ԱՄՆ-ից ներկրվող բոլոր ապրանքների համար լրացուցիչ մաքսատուրքերի սահմանման մասին՝ 34 տոկոսի չափով, հայտնում է Reuters-ը։

Որոշումն ընդունվել է ի պատասխան Վաշինգտոնի նմանատիպ միջոցառումների։ Չինաստանի Պետական ​​խորհուրդը հայտարարել է, որ ԱՄՆ-ի քաղաքականությունը հակասում է միջազգային առևտրի կանոններին և «վախեցնելու միակողմանի գործելակերպ է»:

Ապրիլի 3-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր այլ երկրների, այդ թվում՝ Չինաստանի ապրանքների վրա մաքսատուրքերի սահմանման մասին՝ 34 տոկոսով։ Նրա խոսքով՝ դա կպաշտպանի ամերիկյան տնտեսությունը «անարդար» առևտրային պայմաններից։

Աշխարհի երկրների մեծ մասի, այդ թվում՝ Հայաստանի համար կիրառվել էր 10 տոկոս մաքսատուրք։ Ամերիկագետ Սուրեն Սարգսյանը պարզաբանել էր, որ դա կհանգեցնի հայկական ապրանքների գների բարձրացմանն ԱՄՆ շուկայում, ինչը կազդի դրանց մրցունակության վրա։ Նրա խոսքով՝ որոշ առանցքային ոլորտներ կարող են տուժել պահանջարկի նվազման պատճառով, մասնավորապես՝ ալյումինի, քարերի, թանկարժեք մետաղների, գյուղատնտեսական արտադրանքի և ալկոհոլի արտահանումը։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+