Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 06:35

Արագացված ամորտիզացիայի գործիք՝ բոլոր տնտեսվարողներին․ Թունյան

Արագացված ամորտիզացիայի գործիք՝ բոլոր տնտեսվարողներին․ Թունյան
RA National Assembly Extraordinary session took place

ՀՀ ԱԺ-ն հատուկ ընթացակարգով քննարկում է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանի ներկայացրած Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը և «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանի ներկայացրած օրենքի նախագիծը, որը ևս փոփոխություն է նախատեսում հարկային օրենսգրգում։

Ինչպես ներկայացրել է Բաբկեն Թունյանը, նախագծերը մանրամասն քննարկվել են կառավարության հետ և նպատակ ունեն մեղմել ճգնաժամի հետևանքները, ըստ նրա՝ երկուսն էլ հակաճգնաժամնային նախագծեր են:

Թունյանը նշել է, որ այսօր գործող հարկային կարգավորումներով, եթե տնտեսվարողները ներդրումներ են կատարում, այսինքն՝ սարքավորումներ է գնում, նրանք չեն կարող այդ ծախսը միանգամից տվյալ տարում ծախսագրել:

«Առանձին խմբերի համար կան սահմանված ժամկետներ, օրինակ, համակարգիչների և նման տեխնիկայի համար նվազագույն ժամկետը մեկ տարի է, սարքավորումների համար՝ 5 տարի, շենքերի համար՝ 20 տարի: Եթե մեկը 1 միլիոն դոլարի հոսքագիծ է գնել, ինքը չի կարող հենց նույն տարում ծախսագրել, ներկայացնել որպես ծախս, իր եկամուտներից պակասեցնել և ավելի քիչ շահութահարկ վճարել, պետք է դա կատարի առնվազն 5 տարվա ընթացքում՝ մաս-մաս:

Բայց կա նաև բացառություն, կառավարության կողմից հավանության արժանացած ներդրումային ծրագրերով տնտեսվարողը կարող է սարքավորումների և անշարժ գույքի մասով ինքնուրույն որոշել, թե ինչ ժամկետով կարող է այդ մասհանումներն իրականացնել: Սրանով տնտեսվարողն ավելի ճկուն է դառնում և կարողանում է ավելի քիչ հարկ վճարելով փող կուտակել», — ասաց Թունյանը:

Նրա խսքով՝ այս փոփոխությամբ առաջարկում են այդ հնարավորությունը տարածել բոլոր տնտեսվարողների վրա, եթե նրանք այդ ներդրումները կկատարեն մինչև այս տարվա դեկտեմբերի 31-ը:

«Սա մոտիվացնելու է, որ տնտեսվարողները, որոնք նպատակ ունեին ներդրումներ անել եկող տարի կամ հաջորդ տարիներին, այդ ներդրումներն անեն այս տարի: Բուն տնտեսվարողն այդ էֆեկտը զգալու է ոչ թե այս տարի, այլ՝ հաջորդ տարի, որովհետև հարկը վճարելու է հաջորդ տարի, բայց տնտեսությունը դա զգալու է հիմա: Մենք հեծանիվ չենք հորինել, սա կոչվում է արագացված ամորտիզացիայի գործիք», — ասաց Թունյանը:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+