Եթե տնտեսվարող սուբյեկտը դիմել է ՊԵԿ, որպեսզի հսկիչ-դրամարկղային մեքենայի կտրոններ ստանա, սակայն նրան դրանք չեն տրամադրել, ապա նա նույնպես կարող է ստանալ կառավարության աջակցությունը։ Այս մասին ապրիլի 20-ին «Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսի ընթացքում հայտարարել է Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը։
«Նա կարող է առնվազն միջոցառումների 10-րդ փաթեթի շահառու դառնալ»,- նշել է պաշտոնյան։
Անանյանը հավելել է, որ Ազգային ժողովում քննարկվում է նաև օրենքի նախագիծ, որն ուղղված է ՀԴՄ կտրոնների հարցի կարգավորմանը առցանց առևտրի դեպքում։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







