Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 05:11

Մարդկանց հենման կետը ԿԲ կողմից ստեղծված մակրոկայունության միջավայրն է․ Գալստյան

ՀՀ կենտրոնական բանկի նախագահի թեկնածու Մարտին Գալստյանը կարծում է, որ շոկերը լինելու են մեր կյանքի անբաժանելի ուղեկիցը: Նման պարագայում մարդկանց, կազմակերպությունների կառավարության որոշումներ կայացնելու համար պետք է հենման կետ, և այդ հենման կետը Կենտրոնական բանկի կողմից ստեղծված մակրոկայունության միջավայրն է:

Գալստյանը նման տեսակետ հայտնեց ԱԺ ապրիլի 16-ի նիստում իր թեկնածության մասին հարցի քննարկմանը:

Նա իր ելույթի առաջին մասում նախ անդրադարձավ կորոնավիրուսի համավարակի պատճառով ստեղծված իրավիճակին և ՀՀ կենտրոնական բանկի արձագանքին, ապա անդրադարձավ կենտրոնական բանկի անցած ճանապարհին և ապագա անելիքներին, այն կյանքին, որը գալու է կորոնավիրուսից հետո։

Բանախոսի կարծիքով՝ չնայած ապրում ենք բացառիկ դժվար ժամանակներում, բայց արդարության համար պետք է փաստել, որ մեր նորանկախ հանրապետության պատմության ընթացքում տնտեսական քաղաքականության իրականացումը երբեք դյուրին չի եղել: Այդուհանդերձ, Կենտրոնական բանկին հաջողվել է ապահովել ցածր գնաճային միջավայր:

«Դա տեղի է ունեցել այն պատճառով, որ Հայաստանի կառավարությունը և Ազգային Ժողովը բավականին շուտ իրականացրեցին Կենտրոնական բանկի բարեփոխումը՝ օրենսդրորեն ամրագրելով Կենտրոնական բանկի անկախությունը և գների կայունության նպատակը դեռևս 1996 թվականին»,- ասաց թեկնածուն:

Երկրորդ կարևորագույն իրադարձությունը, որն ըստ Գալստյանի արժանի է հիշատակման, դա կենտրոնական բանկի մանդատի փոփոխությունն էր, որի արդյունքում ֆինանսական կայունության ապահովումը դասվեց կենտրոնական բանկի հիմնական խնդիրների շարքին:

Նա նկատեց, որ վերջին մի քանի տարիների ընթացքում Հայաստանն ունի դինամիկ աճող ֆինանսական համակարգ։ Գալստյանը նշեց, որ պետք է աշխատել հավասարակշիռ և տարբերակված աճի ուղղությամբ՝ խորացնելով ֆինանսական շուկաները և ընդլայնելով գործունեության տեսակները։ Միևնույն ժամանակ, համակարգի աճին և զարգացմանը զուգընթաց, նա կարևորեց միջազգային լավագույն փորձի ներդրումը՝ հնարավոր ռիսկերը գնահատելու և կառավարման մասով համապատասխան քայլեր ձեռնարկելու ուղղությամբ: Գալստյանն առանձնակի կարևորեց նաև ֆինանսական կրթությունը: Նա չափազանց կարևոր համարեց նորագույն տեխնոլոգիաների կիրառումը:

Թեկնածուն նկատեց՝ պետք է հասկանալ, սակայն, որ մարտահրավերները կարող են փոխել իրենց կերպարանքը: «Ուստի լուծման գաղտնիքը ոչ թե խնդիրների հետևից գնալն է, այլ ապագայի ցանկացած մարտահրավերի նորովի նայելու ու մարտահրավերը որպես հնարավորություն տեսնելու ունակությունը»,-ասաց նա ու նշեց՝ իր խորին համոզմամբ, այս ամենը պատվով իրականացնելու հիմքը Կենտրոնական բանկի թիմն է:

Թեկնածուն նկատեց՝ շոկերը մեր կյանքի անբաժանելի ուղեկիցն են լինելու, դրանք լինելու են ավելի հաճախ, ավելի անկանխատեսելի և ուժեղ: «Նման միջավայրում, հսկայական անորոշությունների ներքո, մարդիկ կարիք ունեն կայացնելու որոշումներ, կազմակերպությունները՝ կազմելու պլաններ, կառավարությունները՝ մշակելու ռազմավարություններ: Եվ այդ ամենը անելու համար իրենց պետք է հենման կետ, որից հայացք նետեն ապագային: Մարդիկ պետք է վստահ լինեն, որ ցանկացած իրավիճակում մակրոկայունությունը կպահպանվի՝ գները կմնան կայուն և ֆինանսական համակարգը կաշխատի անխափան:  Հայաստանում այդ հենման կետը Կենտրոնական բանկի կողմից ստեղծված մակրոկայունության միջավայրն է: Մեր անտեսանելի ներկայության շնորհիվ է, որ մարդիկ խնայողություններ են ձևավորում՝ հավատալով, որ դրանք չեն արժեզրկվի, գործարարները իրականացնում են երկարաժամկետ ներդրումներ՝ հավատալով, որ ռիսկերը կառավարելի են, և կառավարությունը կարող է կենտրոնանալ զարգացման ծրագրերի վրա՝ չմտածելով անկայունության սպառնալիքների մասին»,-ասաց նա:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+