ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ կորոնավիրուսի հետևանքների չեզոքացման 8-րդ միջոցառման շահառու կդառնան նաև մարզասրահների, զվարճանքի վայրերի, նախակրթարանների և տրանսպորտային ոլորտի ընկերությունների աշխատակիցներն ու այս ոլորտում գործող ա/ձ-ները։ Ընդհանուր առմամբ, շահառուների թիվը կավելանա մոտ 10 հազարով։
«Հիշեցնեմ, որ այս միջոցառման շրջանակներում, տուժած ոլորտների աշխատակիցները միանվագ աջակցություն կստանան 68-136 հազար դրամի չափով, իսկ ա/ձ-ները՝ եռամսյակային շրջանառության 10%-ի չափով։ Միջոցառման շահառուների թիվը 100 հազարից ավելի է»,-հավելել է պատգամավորը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







