Հայաստանի ֆինանսական համակարգ բավականին իրացվելի է, պատրաստ է ցանկացած պահի սպասարկել տնտեսությանը, սակայն Կենտրոնական բանկն անհրաժեշտության դեպքում համակարգը կապահովի լրացուցիչ իրացվելիությամբ: Այս մասին Կառավարության մամուլի կենտրոնում կայացած մամուլի ասուլիսում վստահեցրեց՝ ԿԲ ֆինանսական կայունության դեպարտամենտի տնօրեն Անդրանիկ Գրիգորյանը:
Գրիգորյանը նկատեց, որ դեռ նախքան կորոնավիրուսը ֆինանսական համակարգի համար կային բավականին լավ հիմքեր, որպեսզի համակարգը փորձի բազմաթիվ քայլերի միջոցով օգնել տնտեսությանը, հաճախորդներին ՝ գլուխ բերելու կորոնավիրուսային ճգնաժամը
: Գրիգորյանը նշեց, որ դեռևս մարտից ԿԲ-ն ֆինանսական համակարգի հետ սկսել է գրեթե ամենօրյա շփումներ ու քննարկումներ՝ հնարավոր քայլերի ուղղությամբ: Նա հիշեցրեց, որ բանկերի միությունը հայտարարություն է տարածվել, որ բոլոր բանկերն ու վարկային կազմակերպությունները պատրաստ են հաճախորդների հետ աշխատել անհատական մոտեցմամբ, որպեսզի վերանայեն հաճախորդների վարկերի պայմանները, իրականացնեն ժամկետների երկարաձգում և այլն: Միևնույն ժամանակ, որպեսզի էլ ավելի խթանվի տնտեսության ֆինանսավորումը բանկերի կողմից, ԿԲ-ն նվազեցրել է նաև վերաֆինանսավորման տոկոսադրույքը կամ քաղաքականության տոկոսադրույքը՝ 0,25 տոկոսային կետով:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







