Կորոնավիրուսի տնտեսակաան հետևանքների չեզոքացման ծրագրերի շրջանակներում շարունակվում են դիմումներին ընդունումն ու ըստ բավարարված հայտերի՝ օժանդակության տրամադրումը։ Այս մասին այսօր՝ ապրիլի 15-ին, Կառավարության մամուլի կենտրոնում հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը։
Ավանեսյանը նշեց, որ առաջին միջոցառման հայտերի թիվն անցել է 200-ի շեմը, երկրորդ միջոցառման՝ գյուղատնտեսական աջակցության միջոցառման շրջանակում հայտերի թիվը հասել է 536-ի։
«Երրորդ միջոցառման շրջանակում թիրախավորվել են այն ոլորտներն ու կազմակերպությունները, որոնք առավելապես տուժել են կորոնավիրուսից ի հայտ եկող տնտեսական շոկերից և նախորդ տարի ունեցել են 24-ից 500 միլիոն ունեցած շրջանառությամբ»,- ասաց Ավանեսյանը՝ հավելելով, որ այս միջոցառման շրջանակներում բավարարել են 115 հայտ։
Փոխնախարարը նաև տեղեկացրեց, որ հինգերորդ միջոցառման շրջանակներում արդեն 7500 շահառու համապատասխան ֆինանսական միջոցները ստացել է։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







