ԵԱՏՄ շրջանակում ոչ միայն բժշկական նշանակության ապրանքները, անհատական պաշտպանիչ միջոցները, դեղորայքի մեջ կիրառվող նյութերը, այլ նաև գյուղատնտեսական նշանակության և պարենային ապահովվածության ապրանքները համապատասխան որոշմամբ ժամանակավորապես ազատվում են ներմուծման մաքսատուրքից: Այս մասին այսօր՝ ապրիլի 15-ին, Կառավարության մամուլի կենտրոնում հրավիրված ասուլիսին ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանը։
«Բժշկական նշանակության ապրանքների դեպքում զրոյական մաքսատուրքը կգործի 6, իսկ գյուղատնտեսական նշանակության ապրանքների դեպքում՝ 3 ամիս ժամկետով»,- ասաց Սիմոնյանը՝ հավելելով, որ այս որոշումն արդեն ուժի մեջ է մտել և գործում է պարզեցված ընթացակարգերով:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







