Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 05:21

Պետք է շարունակել սահմանին գազի գինն իջեցնելու բանակցությունները․ Մելքումյան

Պետք է շարունակել սահմանին գազի գինն իջեցնելու բանակցությունները․ Մելքումյան

ՀՀ ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը կառավարության կոչ է անում հրատապ կերպով ռուսական կողմի հետ շարունակել սահմանին գազի գնի շուրջ բանակցությունները:  ԱԺ-ում հայտարարությունների ժամին Մելքումյանը նկատեց, որ մինչ օրս տեղեկություն չունենք, թե գազի գնի շուրջ բանացություններն ընթանու՞մ են, չեն ընթանում և ինչ մեսիջ կա:

«Ուղիղ 21 օր առաջ այս ամբիոնից կոչ արեցի կառավարությանը, որ հրատապ պետք է դիմել ՌԴ կառավարությանը և ռուսական Գազպրոմին, որպեսզի սահմանին գազի գնի վերաբերյալ բանակցություններ իրականացվեն: Դրանից ուղիղ մեկ շաբաթ հետո փոխվարչապետը նամակ հղեց Ռուսաստանի «Գազպրոմ» նախագահին՝ առ այն, որ բանակցություններ պետք է  լինեն: Սակայն մինչ օրս տեղեկություններ չունենք, թե գազի գնի շուրջ բանացությունները ընթանում են, չեն ընթանում և ինչ արձագանք կամ մեսիջ կա: Ես կարծում եմ, որ հրատապ պետք է շարունակել այս բանակցային գործընթացը կազմակերպել, որպեսզի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը «Գազպրոմ Արմենիա»-ի հայտը մերժի»,-ասաց Մելքումյանը:

Նրա կարծիքով՝ այդ ժամանակում բնակչության համար գազի սակագինը  բարձրացնել պետք չէ, այլ պետք է գնալ  բանակցությունների, որ սահմանին  գազի գինը իջեցնենք, քանի որ ամբողջ աշխարհում գազի գինը՝ նավթի գնի հետ միասին իջել է:

«Սա այն ժամանակը չէ, որ մենք կարողանանք մեր բնակչության համար գազի սակագինը բարձրացնել, հայտը պետք է հրատապ մերժել, բայց զուգահեռ պետք է գնանք բանակցությունների, որ սահմանին գազի գինն իջեցնենք: Ամբողջ աշխարհում գազի ու նավթի գինն իջել է»,-ասաց նա և նշեց, որ դեռ պետք է քննարկենք՝ գնում ենք համապատասխան բանաձևով, թե՝ ֆիքսված գնով:

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը կառավարության անունից Հայաստան մատակարարվող գազի գնի փոփոխության վերաբերյալ նոր բանակցություններ սկսելու նամակով դիմել է «Գազպրոմ» ՀԲԸ վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերին:

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն գազի սակագների սահմանման կամ վերանայման համար Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով դիմելու մասին հայտարարություն է տեղադրել ՀՀ հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում։

 

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+