ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանդես է եկել Եվրասիական միության տարածքում առանցքային ոլորտների համար բաղադրիչների և նյութերի մաքսատուրքերը չեղյալ հայտարարելու առաջարկով: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:
«Արժե մտածել տնտեսական և սոցիալապես կարևոր ոլորտների համար բաղադրիչների և նյութերի մաքսատուրքերը նվազեցնելու կամ զրոյացնելու մասին: Այդպիսով, օժանդակել մեր երկրների արդյունաբերական արտադրությանը, տնտեսության այն հատվածներին, որոնք առավելապես տուժել են համաճարակի հետևանքով», — ասել է Պուտինը ԵԱՏՄ առցանց գագաթնաժողովի ժամանակ:
Նա պարզաբանել է, որ խոսքը, հիմնականում, օդային տրանսպորտի, զբոսաշրջության, հյուրանոցային բիզնեսի, զվարճանքի և ժամանցի, սննդի ոլորտների, մշակույթի և սպորտի մասին:
Ռուսաստանի նախագահը համաձայն է նաև «կանաչ միջանցքների» գաղափարի ընդլայնման հետ, որը միտված է հեշտացնել ապրանքների տեղաշարժը ԵԱՏՄ տարածքում կորոնավիրուսի պանդեմիայի ժամանակ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







