ՀՀ Կառավարությունն այսօր՝ ապրիլի 9-ին, տեղի ունեցած նիստում հավանություն տվեց ճանապարհային ցանցի բարելավման, պետական նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգման և տրանսպորտային օբյեկտների հիմնանորոգման միջոցառումների իրականացման համար նախորդ որոշման մեջ փոփոխություններ և լարցումներ կատարելու առաջարկությանը։
Ընդհանուր առմամբ, նախագծով նախատեսված հիմնանորոգվող ավտոճանապարհների երկարությունը 33.7 կմ է, որից միջպետական նշանակության ավտոճանապարհները` 10 կմ, հանրապետական նշանակության ավտոճանապարհներ` 17.7 կմ և մարզային նշանակության ավտոճանապարհները` 6.0 կմ:
Ավտոճանապարհների, ինչպես նաև շինարարական և տրանսպորտային օբյեկտների հիմնանորոգման համար անհրաժեշտ է 4.1 մլրդ դրամ։
Այդ գումարից 3.7 մլրդ դրամն անհրաժեշտ է 2019 թվականին իրականացված, ինչպես նաև անավարտ շինարարական օբյեկտների շինարարության, տեխնիկական, հեղինակային հսկողության համար, 73.9 մլն դրամը` նախագծահետազոտական, գեոդեզիաքարտեզագրական աշխատանքների համար, և 353.4 մլն դրամը` տրանսպորտային օբյեկտների հիմնանորոգման համար:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







