Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+6°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 08:24

Կվերացվի ՌԴ ներմուծման արգելքի տակ գտնվող 16 կազմակերպություններից մեկի սահմանափակումը․ ՍԱՏՄ

Կվերացվի ՌԴ ներմուծման արգելքի տակ գտնվող 16 կազմակերպություններից մեկի սահմանափակումը․ ՍԱՏՄ

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Հայրապետյանի և ՌԴ անասնաբուժության և բուսասանիտարիայի հսկողության դաշնային ծառայության ղեկավար Սերգեյ Դանկվերտի միջև բանակցությունների արդյունքում համաձայնություն է ձեռք բերվել օգոստոսի 5-ից վերացնել Ռուսասատան ներմուծման սահմանափակումը արգելանքի տակ գտնվող 16 կազմակերպություններից մեկի համար, հայտնում է ՍԱՏՄ-ի մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ կողմերը բանակցել են հայկական 16 կազմակերպությունների կողմից գյուղմթերք Ռուսաստան ներմուծելու արգելանքի հետ կապված խնդիրների շուրջ:

«Խնդրի կարգավորման մոտեցումների վերաբերյալ ձեռք են բերվել պայմանավորվածություններ, որոնց շրջանակներում հաջորդ շաբաթ բանակցությունները կշարունակվեն գերատեսչությունների տեղակալների միջև»,- ասվում է հաղորդագրության մեջ:

ՍԱՏՄ-ն հուլիսի 19-ին հայտնել էր, որ ՌԴ անասնաբուժական և բուսասանիտարական վերահսկողության դաշնային ծառայությունը («Ռոսսելխոզնադզոր») հուլիսի 15-ից ժամանակավորապես սահմանափակել է հայաստանյան 16 ընկերության արտադրանքի մատակարարումը ՌԴ տարածք։ Պատճառը Հայաստանից ՌԴ արտահանվող պտուղ-բանջարեղենի՝ ապրիլ-հունիս ամիսների խմբաքանակներում արձանագրված խախտումներն են։ ՍԱՏՄ-ն հայտարարել էր, որ վերահսկողական միջոցառումներ է սկսել։

Հուլիսի 25-ին «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանն ահազանգել էր, որ արտադրողները դեպի ՌԴ գյուղմթերքի արտահանման հարցում խոչընդոտների են հանդիպում։ Պատգամավորը, հղում անելով արտահանողներին, ասել էր, որ խնդիրը կապված է գյուղմթերքի՝ ստանդարտներին չհամապատասխանելու հարցի հետ։  ՍԱՏՄ-ից պատասխանել են, որ արգելքը վերաբերում է միայն այն բեռների արտահանմանը, որոնցում հայտնաբերվում են կարանտին վնասակար օրգանիզմներ։

«Ռոսսելխոզնադզորը» հուլիսի 26-ին անհանգստություն էր հայտնել ՀՀ-ից ոչ անվնաս արտադրանքի արտահանման դեպքերի աճի հետ կապված։ Գերատեսչությունն արձանագրել էր թունաքիմիկատների և ագրոքիմիկատների մնացորդային պարունակության առավելագույն թույլատրելի սահմանաչափերը գերազանցելու 98 դեպք։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+