ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ ՓՄՁ-ների աջակցության ծրագիրը (կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման երրորդ միջոցառումը) արդեն գործում է։
«Ներդրումների աջակցման կենտրոնն արդեն ստացել է 200-ից ավելի հայտ՝ արտոնյալ վարկեր ստանալու համար, և որոշում է կայացրել դրանցից մի քանիսի գծով»,-հայտնել է Թունյանը՝ ներկայացնելով B4B կայքում «ՓՄՁ-ների համար. Ինչպես օգտվել արտոնյալ վարկի ծրագրից» վերտառությամբ հոդվածը, որում քայլ առ քայլ ներկայացված է, թե ինչպես առցանց տարբերակով դիմել աջակցության համար։
«Նշենք նաեւ, որ միջոցառումը հընթացս ճշգրտվում է՝ այս ընթացքում ստացված առաջարկներն ու դիտողությունները հաշվի առնելով»,-հավելել է Թունյանը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







