Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը առևտրային գործունեություն իրականացնող 38 կազմակերպությունում պարետի կողմից հաստատված ուղեցույցով սահմանված կանոնների խախտումներ է հայտնաբերել: Այս մասին այսօր՝ ապրիլի 3-ին, Կառավարության մամուլի կենտրոնում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ ասաց տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանը:
Ավագյանը նշեց, որ մարտի 24-ից սկսած տեսչական մարմինը սկսեց մշտադիտարկում իրականացնել այն կազմակերպություններում, որտեղ գործունեությունը արտակարգ ռեժիմի ժամանակահատվածում թույլատրված էր, պայմանով, որպեսզի պահպանվեն պարետի կողմից հաստաված ուղեցույցով նշված կանոնները:
«Մինչ այսօր 257 կազմակերպությունում իրականացվել են մշտադիտարկումներ, խախտումներ են հայտնաբերվել 38 կազմակերությունում: Նրանց գործունեությունը 6-ական ժամով դադարեցվել է»,- ասաց Հակոբ Ավագյանը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







