ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը հրավիրված մամուլի ասուլիսին ներկայացրեց կառավարության կողմից իրականացվող 4 տնտեսական միջոցառումները, որոնք ուղղված են բիզնեսի աջակցմանը:
Առաջին գործիքի իմաստը և նպատակն է՝ արագ եղանակով ֆինանսական միջոցներ հասանելի դարձնել այն կազմակերպությունների համար, որոնք առևտրային բանկերի համար հանդիսանում են հուսալի գործընկեր: Արդյունքում՝ բանկերն են որոշելու, թե որ կազմակերպություններն են այն հուսալի վարկառուները, որ կարող են օգտվել կառավարության համաֆինանսավորման կամ տոկոսների սուբսիդավորման ծրագրերից:
Երկրորդ միջոցառումը վերաբերում էր գյուղատնտեսության ոլորտում կառավարության կողմից իրականացվող աջակցությանը: Նախարարն ընդգծեց, որ այդ ուղղությունը նոր չէ Կառավարության համար։ «Նախորդ տարվա ընթացքում նույնպես շատ մեծ ծավալի աջակցություն է ցուցաբերվել։ Այս տարի որոշակի փոփոխություններ ենք կատարել այդ փաթեթում՝ նպատակ ունենալով գարնանը սկսվող գյուղատնտեսական աշխատանքներից առաջ ավելի հասանելի դարձնել ֆինանսական միջոցները»,- նշեց Խաչատրյանը։
Երրորդ գործիքը ուղղված է փոքր ու միջին բիզնեսին։ Ըստ նախարարի՝ փոքր բիզնեսի համար արագացված ընթացակարգով, առանց բանկային և ֆինանսական մյուս կազմակերպություններ միջնորդության վարկավորում է նախատեսվում, եթե իրենք 2019-ին դրսևորել են իրենց որպես օրինապաշտ հարկ վճարող և վարկառու:
Չորրորդ գործիքը՝ աջակցությունն է այն կազմակերպություններին, որոնք չնայած դժվար ժամանակներին 2020-ի մարտի վերջի դրությամբ չեն կրճատել աշխատակիցների թիվը և աշխատավարձի ֆոնդը: մենք
Այդ կազմակերպությունների դեպքում յուրաքանչյուր 5-րդ աշխատակցի մեկ միջին ամսվա աշխատավարձը վճարում է կառավարությունը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







