Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 05:01

ԿԲ-ն կանխատեսում Է ՀՆԱ-ի աճի դանդաղում մինչև 0,7%

ԿԲ-ն կանխատեսում Է ՀՆԱ-ի աճի դանդաղում մինչև 0,7%

Հայաստանի Կենտրոնական բանկի կանխատեսումների համաձայն՝ կորոնավիրուսային համաճարակը լուրջ բացասական ազդեցություն կունենա տնտեսական աճի տեմպերի վրա։ 2020 թվականին տնտեսական աճը կկազմի 0.7%, որը զգալիորեն ցածր է նախկին կանխատեսումներից, սակայն հիմնականում կվերականգնվի 2021 թվականին՝ կազմելով 7.2%: Այս մասին ասված է Կենտրոնական բանկի հրապարակած «Գնաճի հաշվետվություն (Դրամավարկային քաղաքականության ծրագիր 1-ին եռամսյակ 2020թ. Դրամավարկային քաղաքականության 2019թ. 4-րդ եռամսյակի ծրագրի կատարման հաշվետվություն)» փաստաթղթում։

Կորոնավիրուսային վարակի հետագա տարածումը կանխելու նպատակով ձեռնարկված խիստ միջոցառումները բացասաբար կանդրադառնան ընթացիկ տարվա տնտեսական ակտիվության վրա.դա հիմնականում վերաբերում է ընթացիկ տարվա երկրորդ եռամսյակին, որից հետո երկրի տնտեսությունն աստիճանաբար կվերադառնա զարգացման նորմալ գործընթացին և կվերականգնի իր պոտենցիալ մակարդակը, նշում է ԿԲ-ն:

Կենտրոնական բանկի կանխատեսումների համաձայն՝ բացասական ազդեցությունը կազդի տնտեսության գրեթե բոլոր ոլորտների վրա, և առաջին հերթին այնպիսի խոցելի ոլորտների վրա, ինչպիսիք են զբոսաշրջությունը և տուրիզմի ոլորտը, ինչպես նաև դրանց հետ սերտորեն կապված ոլորտների: Վերը նշվածի համատեքստում ԿԲ-ն կանխատեսում է, որ ՀՆԱ ճեղքվածքը կպահպանվի բացասական տիրույթում, ինչը կմեղմվի խթանող դրամավարկային քաղաքականության և բյուջեի ակնկալվող խթանող ազդեցության արդյունքում: Կանխատեսվող հորիզոնում, անորոշությունների նվազմանը զուգընթաց, տնտեսական աճը կզուգամիտվի իր միջնաժամկետ հավասարակշիռ մակարդակին։

2020 թվականին ընթացիկ հաշվի պակասուրդ/ՀՆԱ ցուցանիշը բարձր կգտնվի նախորդ կանխատեսման համեմատ՝ պայմանավորված առևտրային բացասական հաշվեկշռի և տրանսֆերտների վերանայումներով։ Նախորդ կանխատեսման համեմատ գնահատվում է ավելի մեծ՝ 4.1 տոկոսային կետ ընդլայնող ազդեցություն (ենթադրվում է պետական ծախսերի 3.5% խնայողություն՝ մասնավորապես արտաքին ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրերի մասով և հարկեր/ՀՆԱ ցուցանիշի 2019 թ. մակարդակի պահպանում):

Ըստ ընթացիկ կանխատեսման, կարճաժամկետ հատվածում գնաճը ցածր կլինի նախորդ կանխատեսումից՝ պայմանավորված մի շարք ապրանքների մաքսային դրույքաչափերի՝ հունվարի 1-ից սպասվող փոփոխությունների հետաձգմամբ, ինչպես նաև տարեսկզբից «Ձու», «Միս» և «Վառելիք» ապրանքախմբերում գների նվազմամբ:

«Ակնկալվում է, որ «Ձու» և «Միս» ապրանքախմբերում տեղի ունեցած գնանկումը կկրի ժամանակավոր բնույթ, և հաջորդ եռամսյակում գնաճը կվերականգնվի առաջանցիկ տեմպով, ինչի արդյունքում համահունչ կլինի նախորդ կանխատեսմանը: Մյուս կողմից՝ հարկ է ևս մեկ անգամ նշել, որ, համաճարակային իրավի-ճակով պայմանավորված, ընթացիկ կանխատեսումների շուրջ անորոշությունները կտրուկ ավելացել են նախորդ եռամսյակի համեմատ», — ասված է ԿԲ-ի հրապարակած փաստաթղթում:

2020 թ․կանխատեսումներում էական փոփոխություններ են տեղի ունեցել՝ պայմանավորված համաշխարհային պահանջարկի նվազման նոր կանխատեսմամբ, ինչպես նաև ներքին տնտեսության սպասվող զարգացումներով։

Այսպես՝ ապրանքների և ծառայությունների արտահանման իրական ծավալների մասով կանխատեսվում է նվազում՝ 5.0-7.0% միջակայքում։ Վերջինս, համաշխարհային պահանջարկի դանդաղման հետ մեկտեղ, կպայմանավորվի գործընկեր երկրների կողմից կիրառվող կանխարգելման միջոցառումներով։ Նշանակալիորեն կկրճատվեն միջազգային զբոսաշրջության ծավալները։

Ներքին թույլ պահանջարկի պայմաններում ապրանքների և ծա-ռայությունների ներմուծման իրական ծավալները նույնպես կկրճատվեն՝ ձևավորվելով 9.0-11.0% միջակայքում։

Կանխատեսվում է, որ բավականին կնվազեն ֆիզիկական անձանց դրամական փոխանցումները՝ պայմանավորված նավթի գների կտրուկ անկման պարագայում Ռուսաստանի տնտեսության աճի տեմպերի դանդաղմամբ և ռուբլու զգալի արժեզրկմամբ։ Միաժամանակ, դրամական փոխանցումների նվազման վրա էական ազդեցություն կունենան Ռուսաստանի կողմից միգրացիոն մուտքերի ժամանակավոր սահմանափակումները։ Մասնավոր փոխանցումների նվազումը կլինի 16.0-19.0% միջակայքում։

Համեմատության համար նշենք, որ 2019-ին Ռուսաստանի ֆիզիկական անձանց դրամական փոխանցումները ընդհանուր տրանսֆերտների պորտֆելում կրճատվել էր 59 տոկոսից դառնալով 45 տոկոս:

Նշված կանխատեսումների պարագայում 2020 թ․ ընթացիկ հաշվի պակասուրդ/ՀՆԱ ցուցանիշը կլինի 7.0-9.0% միջակայքում:

Միջնաժամկետ հատվածում, տնտեսության հավասարակշռության գալու հետ միասին, ընթացիկ հաշվի պակասուրդ/ՀՆԱ ցուցանիշն աստիճանաբար կմոտենա հավասարակշիռ 3.0-5․0% մակարդակին։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+