Ինչ ճգնաժամը սկսվել է առաջարկում եմ հարկային արձակուրդի գաղափարը։ Այս մասին ԱԺ ճեպազրույցների ժամանակ հայտարարեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ պատասխանելով Armenia Today տեղեկատվական-վերլուծական պորտալի հարցին։
«Այս օրերին բազմաթիվ ընկերություններ տուգանվում են, արգելանք է դրվում նրանց բանկային հաշիվների վրա։ Վանաձորում կարի արտադրամասից ահազանգ եմ ստացել,որ նրանց հաշվին արգելանք է դրվել շատ փոքր գումարի պաճառով, ինչի արդյունքում չեն կարողանում վճարել էլեկտրաէներգիայի վարձը, աշխատավարձ տալ»,-նկատեց պատգամավորը։
Մարուքյանն ընդգծեց, որ հարկային արգելանքը և տույժերը նման իրավիճակների համար չեն, այլ նորմալ իրավիճակների և կոչ արեց պետությանը քայլեր ձեռնարկելու այս ուղղությամբ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







