Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 05:12

ԵԱԶԲ-ն 2020 թվականին Հայաստանի ՀՆԱ-ի աճի տեմպի մինչև 5․6 % դանդաղում է կանխատեսում

ԵԱԶԲ-ն 2020 թվականին Հայաստանի ՀՆԱ-ի աճի տեմպի մինչև 5․6 % դանդաղում է կանխատեսում

2020 թվականին, Եվրասիական զարգացման բանկի (ԵԱԶԲ) կանխատեսման համաձայն, Հայաստանի ՀՆԱ-ի աճի տեմպը կդանդաղի մինչև 5,6 տոկոս։ Այս մասին նշված է Հայաստանի մասով ԵԱԶԲ-ի Վերլուծական աշխատանքի գծով տնօրինության կողմից պարտրաստած մակրոտնտեսական զեկույցում:

2019թ. Հայաստանի տնտեսության աճն արագացել էր մինչև 7,6%՝ ի տարբերություն 2018թ. 5,2%-ի:Ընդ որում, տնտեսական դինամիկայի բարելավման հիմնական գործոններն այն ժամանակ դարձան տնային տնտեսությունների սպառման ընդլայնումը և օգտակար հանածոների արդյունահանման վերականգնումը:

Վերլուծության համաձայն՝ գնաճը նախորդ տարվա արդյունքներով դանդաղել է մինչև 0,7 տոկոս՝ հիմնական առևտրային գործընկեր երկրների արժույթների նկատմամբ դրամի ամրապնդման, թույլ արտաքին գնաճային ֆոնի, ինչպես նաև ապրանքային շուկաներում սպառման կառուցվածքի և գնագոյացման առանձնահատկությունների ազդեցության ներքո:

Զեկույցի հեղինակների կարծիքով՝ կորոնավիրուսի համավարակի հետևանքների արդյունքում կարճաժամկետ փուլում երկրում գերակշռում են գործարար ակտիվության թուլացման ռիսկերը՝ կապված ինչպես պահանջարկի, այդպես էլ առաջարկի իջեցման հետ: Միջսահմանային բեռնափոխադրումների կրճատումը կարող է միջանկյալ սպառման ապրանքների մատակարարումների խափանումների հանգեցնել:

«Անդրսահմանային բեռնափոխադրումների կրճատումը կարող է հանգեցնել միջանկյալ սպառման ապրանքների մատակարարման խափանումների։ Վիրուսի տարածումը կանխելու միջոցառումները կարող են բացասաբար անդրադառնալ նաև գործարար ակտիվության վրա։ Բանկի փորձագետները կարծում են, որ առավել խոցելի են արդյունաբերությունը, առևտուրը և ծառայությունների այնպիսի ոլորտները, ինչպիսիք են մշակույթը, զվարճանքն ու հանգիստը, կեցությունը և հանրային սնունդը», — նշվում է հետազոտության մեջ:

Հայաստանի 2020 թվականի պետբյուջեում, որը խորհրդարանի կողմից հաստատվել է 2019 թվականի դեկտեմբերի 6-ին, տնտեսական աճը սահմանված է է 4,9 տոկոսի չափով, իսկ գնաճը ՝ 4 տոկոսի (±1,5 տոկոս) մակարդակում:

ՀՀ փոխվարչապետ, արտակարգ դրության ժամանակ պարետ Տիգրան Ավինյանը չբացառեց, որ Հայաստանում ՀՆԱ-ի աճի կանխատեսումը հնարավոր է վերանայվի՝  հաշվի առնելով կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+