Ապրիլի 1-ից ֆիզիկական անձանց անձնական օգտագործման ապրանքների համար սահմանված առցանց անմաքս առևտրի արտոնության շեմը կնվազի համարյա երկու անգամ և կդառնա 200 եվրո (85 000 դրամ) և 31 կգ, հայտնել է ՊԵԿ-ը։ Նոր կարգավորումը հաստատել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը։
Նշվում է, որ նոր սահմանումները գործելու են ՀՀ ներմուծված բացառապես անձնական օգտագործման ապրանքների դեպքում:
Նախկինում ֆիզանձանց անձնական օգտագործման ապրանքների համար սահմանված շեմը եղել է 200 հազար դրամ (467 եվրո) և 31 կգ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







