ՀՀ կենտրոնական բանկը հրապարակել է մարտի 1-ի արտարժույթի փոխարժեքները։
ԿԲ տվյալներով՝ ԱՄՆ դոլարի փոխարժեքը նվազել է 0.18 դրամով՝ կազմելով 403.98 դրամ։ Եվրոյի փոխարժեքը նվազել է 1.29 դրամով և կազմել 436.74 դրամ։ Ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.42 դրամ և նախորդ օրվա համեմատ նվազել է 0.03 դրամով։
Բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 510.23 դրամ՝ նվազելով 1.32 դրամով։