Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+6°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 07:47

ԱՄՆ-ի կողմից Թուրքիային նոր F-16-ների մատակարարումը կարող է մի քանի տարով ձգձգվել. ԶԼՄ-ներ

ԱՄՆ-ի կողմից Թուրքիային նոր F-16-ների մատակարարումը կարող է մի քանի տարով ձգձգվել. ԶԼՄ-ներ

Թուրքիայի կողմից ԱՄՆ-ից պահանջվող F-16 կործանիչների մատակարարումը կարող է ձգձգվել մինչև 2028 թվականը՝ պատվերների մեծ քանակի պատճառով, հայտնել են թուրքական լրատվամիջոցները՝ անդրադառնալով փետրվարի 11-ին ԱՄՆ-ի կողմից Թուրքիային F-16 կործանիչներ մատակարարելու գործարքի հաստատմանը։

«Այժմ բանակցություններ կսկսվեն արտադրողի և համապատասխան հաստատությունների միջև։ Նոր կործանիչների մատակարարումը կարող է ձգձգվել պատվերների մեծ քանակի պատճառով»,-հայտնել են ԶԼՄ-ները։

Փետրվարի 11-ին թուրքական ԶԼՄ-ները հայտնել էին, որ ԱՄՆ Կոնգրեսը չի առարկել Թուրքիային ամերիկյան արտադրության F-16 կործանիչների վաճառքի գործարքին։ ԱՄՆ Պետդեպը հունվարի 26-ին Կոնգրեսին պաշտոնական ծանուցում էր ուղարկել Թուրքիային նոր 40 F-16 Block 70 կործանիչներ վաճառելու և Թուրքիայի սպառազինության մեջ արդեն գոյություն ունեցող 79-ը կործանիչների արդիականացման վերաբերյալ:

ԶԼՄ-ները հայտնել էին, որ F-16-ի հարցում քայլեր կարվեն ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հարցի լուծումից հետո: Հունվարի 26-ին Թուրքիան պաշտոնապես ավարտել էր ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատման գործընթացը: ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հունվարի 25-ին երկրի Կոնգրեսին կոչ էր արել «առանց հապաղելու» հավանություն տալ Թուրքիային F-16 կործանիչների վաճառքին: 2021 թվականի հոկտեմբերին Թուրքիան դիմել էր ԱՄՆ-ին՝ ամերիկյան արտադրության 40 F-16 կործանիչներ գնելու, ինչպես նաև այդ տեսակի 80 մարտական ինքնաթիռների արդիականացման խնդրանքով, որոնք արդեն երկրի ռազմաօդային ուժերի սպառազինության մեջ են։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+