Հայաստանի Հանրապետության առևտրային բանկերը հոկտեմբերի 30-ին ԱՄՆ դոլարը գնում են 401.31 դրամ միջին գնով և վաճառում 407 դրամով, տեղեկանում ենք Rate.am կայքից:
Հոկտեմբերի 29-ի համեմատ՝ դոլարի վաճառքի փոխարժեքը միջինում ավելացել է 0.18 դրամով։
Եվրոն ընդունում են միջինը 430.75 դրամով, վաճառվում՝ 444.19 դրամով։ Եվրոյի վաճառքի փոխարժեքը նվազել է 0.69 դրամով։
Ռուսական ռուբլին ընդունում են 4.41 դրամով, վաճառում՝ 4.66 դրամով, նախորդ օրվա համեմատ ռուբլու վաճառքի փոխարժեքը նվազել է 0.01 դրամով։
Բրիտանական ֆունտը գնում են 495.69 դրամով, վաճառվում՝ 525.84 դրամով։ Բրիտանական ֆունտի վաճառքի փոխարժեքը նվազել է 0.50 դրամով։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







