Հայաստանի Հանրապետության առևտրային բանկերը հունվարի 26-ին ԱՄՆ դոլարը գնում են 400.89 դրամ միջին գնով և վաճառում 406.67 դրամով, տեղեկանում ենք Rate.am կայքից:
Հունվարի 25-ի համեմատ՝ դոլարի վաճառքի փոխարժեքը միջինում նվազել է 0.60 դրամով։
Եվրոն ընդունում են միջինը 431.22 դրամով, վաճառում՝ 444.47 դրամով։ Եվրոյի վաճառքի փոխարժեքը նվազել է 0.69 դրամով։
Ռուսական ռուբլին ընդունվում է 4.43 դրամով, վաճառվում՝ 4.67 դրամով, նախորդ օրվա համեմատ ռուբլու վաճառքի փոխարժեքը նվազել է 0.02 դրամով։
Բրիտանական ֆունտը գնում են 498.03 դրամով, վաճառվում՝ 524.97 դրամով։ Բրիտանական ֆունտի վաճառքի փոխարժեքը նվազել է 0.68 դրամով։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







