Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 05:12

Կառավարությունն առաջարկել է երկարաձգել ցեմենտի ներկրման համար սահմանված պետական տուրքի ժամկետը

Կառավարությունն առաջարկել է երկարաձգել ցեմենտի ներկրման համար սահմանված պետական տուրքի ժամկետը

ՀՀ Ազգային ժողովը քննարկում է Կառավարության ներկայացրած «Պետական տուրքի մասին» օրենքում և «Գործունեության ծանուցման մասին» օրենքում լրացումներ կատարելու նախագծերի փաթեթը: Այն խորհրդարանի մարտի 24-ի նիստում ներկայացրեց Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը: Նա ներկայացրեց, որ 2019-ի հունիսին «Պետական տուրքի մասին» օրենքում կատարված լրացման համաձայն՝ ՀՀ ներմուծվող ցեմենտի համար սահմանվել էր 14.000 դրամ պետական տուրք: Օրենքի  փոփոխությունը գործում էր մինչև 2020 թվականի ապրիլի 1-ը: Ըստ նախագծի՝ առաջարկվում է ցեմենտի ներկրման համար սահմանված պետական տուրքի ժամկետը  երկարաձգել մինչև դեկտեմբերի 31-ը:

«Կառավարությունն առաջարկում է ցեմենտի ներկրման համար սահմանված պետական տուրքը երկարացնել ևս երեք ամսով՝ մինչև սույն թվականի դեկտեմբերի 31-ը: Նախաձեռնության ընդունումը պայմանավորված է հանրապետության համար ռազմավարական նշանակություն ունեցող ապրանքի ներքին արտադրությունը խթանելու և ներմուծվող ու տեղում արտադրվող ցեմենտի համար հավասար մրցակցային դաշտի շարունակականությունն ապահովելու անհրաժեշտությամբ»,- ասաց Ավանեսյանը:

Ավանեսյանը նշեց, որ պաշտպանիչ միջոցը կիրառվել է, քանի որ վերջին տարիներին Իրանի արժույթի անկում է եղել, երկրորդը՝ հարավային գործընկերոջ կողմից վարվող քաղաքականությունը և երրորդը՝  իրանական տնտեսությունը վերջին տարիներին  անկում է գրանցում: Արտադրական ծավալները շարունակում են մնալ նույնը, արդյունքում նկատվում է արտադրական ծավալների գերբավարարվածություն, որի արդյունքում գինը անկում է ապրում։

Օրենքի նախագիծը դրական եզրակացության է արժանացել Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+