Հայաստանի Հանրապետության առևտրային բանկերը հունվարի 10-ին ԱՄՆ դոլարը գնում են 401․81 դրամ միջին գնով և վաճառում 408.64 դրամով, տեղեկանում ենք Rate.am կայքից:
Հունվարի 9-ի համեմատ՝ դոլարի վաճառքի փոխարժեքը միջինում նվազել է 0.05 դրամով։
Եվրոն ընդունվում է միջինը 436 դրամով, վաճառվում՝ 450.56 դրամով։ Եվրոյի վաճառքի փոխարժեքն ավելացել է 0.2 դրամով։
Ռուսական ռուբլին ընդունվում է 4.38 դրամով, վաճառվում՝ 4.66 դրամով, նախորդ օրվա համեմատ ռուբլու վաճառքի փոխարժեքն ավելացել է 0.5 դրամով։
Բրիտանական ֆունտը գնվում է 497.34 դրամով, վաճառվում՝ 528․47 դրամով։ Բրիտանական ֆունտի վաճառքի փոխարժեքն ավելացել է 1․26 դրամով։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







