Հայաստանի Հանրապետության առևտրային բանկերը դեկտեմբերի 31-ին ԱՄՆ դոլարը գնում են 401.47 դրամ միջին կշռված գնով և վաճառում 408.78 դրամով, տեղեկանում ենք Rate.am կայքից:
Դեկտեմբերի 30-ի համեմատ դոլարի վաճառքի փոխարժեքը չի փոխվել։
Եվրոն ընդունվում է միջինը 437.94 դրամով, վաճառվում՝ 456.50 դրամով։ Եվրոյի վաճառքի փոխարժեքը նվազել է 0.05 դրամով։
Ռուսական ռուբլին ընդունվում է 4.30 դրամով, վաճառվում՝ 4.66 դրամով, նախորդ օրվա համեմատ ռուբլու վաճառքի փոխարժեքը չի փոխվել։ Բրիտանական ֆունտը գնվում է 496.47 դրամով, վաճառվում՝ 530.28 դրամով։ Բրիտանական ֆունտի վաճառքի փոխարժեքը նվազել է 0.06 դրամով։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







