Հայաստանի Հանրապետության առևտրային բանկերը դեկտեմբերի 29-ին ԱՄՆ դոլարը գնում են 401.94 դրամ միջին գնով և վաճառում 408.81 դրամով, տեղեկանում ենք Rate.am կայքից:
Դեկտեմբերի 28-ի համեմատ՝ դոլարի վաճառքի փոխարժեքը միջինում ավելացել է 0.10 դրամով։
Եվրոն ընդունվում է միջինը 440.17 դրամով, վաճառվում՝ 456.53 դրամով։ Եվրոյի վաճառքի փոխարժեքն ավելացել է 3.24 դրամով։
Ռուսական ռուբլին ընդունվում է 4.36 դրամով, վաճառվում՝ 4.64 դրամով, նախորդ օրվա համեմատ՝ ռուբլու վաճառքի փոխարժեքն ավելացել է 0.06 դրամով։
Բրիտանական ֆունտը գնվում է 498.22 դրամով, վաճառվում՝ 530.97 դրամով։ Բրիտանական ֆունտի վաճառքի փոխարժեքն ավելացել է 3.91 դրամով։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







