Հայաստանի Հանրապետության առևտրային բանկերը դեկտեմբերի 27-ին ԱՄՆ դոլարը գնում են 401.75 դրամ միջին կշռված գնով և վաճառում 408.58 դրամով, տեղեկանում ենք Rate.am կայքից:
Դեկտեմբերի 26-ի համեմատ դոլարի վաճառքի փոխարժեքը միջինում նվազել է 0.18 դրամով։
Եվրոն ընդունվում է միջինը 439.11 դրամով, վաճառվում՝ 454.56 դրամով։ Եվրոյի վաճառքի փոխարժեքը ավելացել է 0.29 դրամով։
Ռուսական ռուբլին ընդունվում է 4.30 դրամով, վաճառվում՝ 4.57 դրամով, նախորդ օրվա համեմատ ռուբլու վաճառքի փոխարժեքն ավելացել է 0.01 դրամով։ Բրիտանական ֆունտը գնվում է 497.97 դրամով, վաճառվում՝ 528.16 դրամով։ Բրիտանական ֆունտի վաճառքի փոխարժեքը նվազել է 0.50 դրամով։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







