Արտարժույթի հայաստանյան շուկայում դեկտեմբերի 23-ին ԱՄՆ դոլարը գնում են 402.25 դրամ միջին գնով և վաճառում 408.72 դրամով, տեղեկանում ենք Rate.am կայքից:
Ամերիկյան արժույթի գնման գինը նվազել է 0.42 դրամով։ Դոլարը երեկվա համեմատ էժանացել է 0.56 դրամով։ Եվրոն առևտրային բանկերը գնում են 437.78 դրամով, գինն աճել է 1.69 դրամով։ Եվրոպական արժույթը վաճառվում է 454 դրամ միջին գնով, ինչը 2.10 դրամով ավելի է նախորդ օրվա գնից։ Ռուսական ռուբլին էժանացել է 0.01 դրամով և առքուվաճառքի դեպքում կազմել 4.29 դրամ։ Վաճառքի ընթացքում միջին գինը կազմել է 4.58 դրամ, որը դեկտեմբերի 22-ի համեմատ նվազել է 0.03 դրամով։
Ֆունտը գնվում է 497.38 դրամ միջին գնով, այն թանկացել է 1.83 դրամով։ Վաճառքի ժամանակ բրիտանական արժույթի միջին փոխարժեքը երեկվա համեմատ աճել է 1.88 դրամով՝ կազմելով 527.81 դրամ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







