Հայաստանը ԵԱՏՄ հարթակին այլընտրանք չունի, վերջին տարիներին տնտեսական հաջողությունների հասել ենք այդ կազմակերպության շրջանակներում, լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը:
Նա ընդգծել է, որ ԵԱՏՄ-ի անդամակցությունը տնտեսական առումով բավականին դրական է ՀՀ համար:
«Անցած տարի ՀՀ-ն ունեցել է 12.7 տոկոս տնտեսական աճ, ինչը ոչ միայն տարածաշրջանում, այլ նաև աշխարհի մակարդակով առաջիններից էր: Այս ձեռքբերումը մենք ունեցել ենք ԵԱՏՄ շրջանակներում: Շատ նորմալ է, որ մենք մասնակցենք ԵԱՏՄ նիստերին»,- շեշտել է նա:
Հակոբյանը չի մեկնաբանել ԵԱՏՄ և ԱՊՀ նիստերին Նիկոլ Փաշինյանի մասնակցելու մասին հարցը՝ կոչ անելով վարչապետի այցերի մասին տեղեկանալ կառավարությունից:
Մանրամասները՝ տեսանյութում։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







