Հայաստանի Հանրապետության առևտրային բանկերը դեկտեմբերի 11-ին ԱՄՆ դոլարը գնում են 400.53 դրամ միջին գնով և վաճառում 407.06 դրամով, տեղեկանում ենք Rate.am կայքից: Դեկտեմբերի 10-ի համեմատ՝ դոլարի վաճառքի փոխարժեքը չի փոխվել։
Եվրոն ընդունվում է միջինը 426.61 դրամով, վաճառվում՝ 442.39 դրամով։ Եվրոյի վաճառքի փոխարժեքը նախորդ օրվա համեմատ փոփոխություն չի կրել։ Ռուսական ռուբլին ընդունվում է 4.29 դրամով, վաճառվում՝ 4.57 դրամով, նախորդ օրվա համեմատ ռուբլու վաճառքի փոխարժեքը չի փոխվել։
Բրիտանական ֆունտը գնվում է 488.66 դրամով, վաճառվում՝ 518.47 դրամով։ Բրիտանական ֆունտի վաճառքի փոխարժեքը նույնպես մնացել է անփոփոխ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







