Կենտրոնական բանկն իր բոլոր միջոցառուներն ու գործողություններն ուղղում է ֆինանսական կայունության ապահովանը, ֆինանսական համակարգի գործունեության անընդհատության պահպանմանը։ Այս մասին այսօր՝ մարտի 20-ին, տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ԿԲ խորհրդի անդամ Արթուր Ստեփանյանը՝ հավելելով, որ այս ամենն արվում է, որպեսզի տնտեսական ակտիվությունը ևս պահպանվի։
«Այստեղ կարևոր է նաև նշել, որ հավատարիմ մնալով լողացող փոխարժեքի քաղաքականությանը, այսօր ունենք բավականին բարձր պահուստներ և բազմաշերտ գործիքակազմ, որպեսզի կարողանանք ապահովել արտարժութային շուկան հնարավոր ցնցումներից, որը, կարծում եմ, տեղի չի ունենա, այս պահին»,- ասաց Ստեփանյանը։
Արթուր Ստեփանյանը նշեց, որ ԿԲ-ն տիրապետում է ֆինանսական կայունության լայն գործիքակազմի՝ համակարգը մշտապես իրացվելի պահելով։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







